Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրալիայի նախկին վարչապետ Սքոթ Մորիսոնը ժամանել են Իսրայել, այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։ «Նախկին պաշտոնյաները ժամանել են համերաշխության այցով»,- գրում է թերթը։ Նշվում է, որ Ջոնսոնն ու Մորիսոնը այցելելու են Իսրայելի հարավային շրջաններ, որոնք հոկտեմբերի 7-ին հարձակման են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի կողմից։