Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կարծում եմ՝ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Արևմուտքի ազդեցության տակ»․ Պատրուշև

15:48, շաբաթ, 04 նոյեմբերի, 2023 թ.
«Կարծում եմ՝ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Արևմուտքի ազդեցության տակ»․ Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը։ «Նա հայտարարել է, որ մենք (Երևանը-խմբ.) ճանաչելու ենք (Լեռնային Ղարաբաղի-խմբ․) տարածքները 1991-ի քարտեզի համաձայն։ Նա հստակ նշել է այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, և այն տարածքները, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Կարծում եմ՝ այս խոստովանություններն ու հայտարարությունները նա արել է Արևմուտքի ազդեցության տակ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ռուս պաշտոնյան։

6203 | 0
Facebook