Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը պատերազմի ընթացքում 6-րդ անգամ է ժամանել Ուկրաինա։ Սոցկայքի իր էջում նա լուսանկար է տարածել Զելենսկու հետ՝ գրելով հետևյալը․ «Ես այստեղ եմ՝ քննարկելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու ճանապարհը, ԵՄ ֆինանսական աջակցությունը, և այն, թե ինչպես պետք է շարունակենք ստիպել Ռուսաստանին՝ վճարել ագրեսիվ պատերազմի համար»։