Իսրայելի զինվորականներն արդեն իսկ գտնվում են անմիջապես Գազա քաղաքի տարածքում և շրջապատում են այն տարբեր կողմերից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։
«Մեր զինվորներն այժմ արդեն Գազա քաղաքում են՝ շրջապատելով այն մի քանի կողմերից, և ես տեսնում եմ, թե ինչպես ենք մենք առաջընթաց գրանցում: Մենք ստիպված ենք կռվել շատ դժվար իրավիճակում, խիտ բնակեցված, կառուցապատված տարածքում»,- ասել է նա: