Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

Հերացի փողոցում առաջին գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին

15:06, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2023 թ.
Հերացի փողոցում առաջին գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին

Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում:
     Մասնավորապես, առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
     Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»:

| | |
2060 | 0
Facebook