Fox News-ի հաղորդավարուհի Լոռա Ինգրեմը, արձագանքելով Պենտագոնին, խորհուրդ է տվել զենքը միանգամից Ռուսաստան ուղարկել։ «Հաշվի առնելով Ուկրաինայի վիճակը, միգուցե Պենտագոնը միանգամից զենքը Ռուսաստա՞ն ուղարկի»,- ասել է հաղորդավարուհին։
Նա նաև նշել է, թե այլևս չի հավատում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին, որը հայտարարում է, որ Ուկրաինային տրամադրվող օգնության հարցերով զբաղվող տեսուչ Ռոբերթ Սթորչը «հիանալի աշխատանք է կատարում»։