Ամերիկացի գործարար Իլոն Մասքը խոսել է այն մասին, թե ով կպարտվի ռուս-ուկրաինական պատերազմում։
«Ցավոք, այդ վերլուծությունը ճիշտ է»,- Մասքը մեկնաբանել է գործարար Դևիդ Սաքսի գրառումը, որում նա վերլուծում է The Time-ի հոդվածը՝ Զելենսկու մասին։
«Այդ հոդվածում նշված տեղեկությունը ճիշտ է։ Ուկրաինան չի կարող հաղթել այս հակամարտությունում։ Զելենսկին կտրվել է իրականությունից և չի ցանկանում խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ»,- գրել էր Սաքսը։