Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Միջազգային

ԱՄՆ-ն հայտարարել է Մերձավոր Արևելք լրացուցիչ զինուժ ուղարկելու մասին

23:18, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ.
ԱՄՆ-ն հայտարարել է Մերձավոր Արևելք լրացուցիչ զինուժ ուղարկելու մասին

Միացյալ Նահանգները որոշել է լրացուցիչ 300 զինվորական ուղարկել Մերձավոր Արևելքում Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տարածք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Փենթագոնի մամուլի քարտուղար Փաթրիք Ռայդերը:

Ռայդերը նշել է, որ զինվորականները կաջակցեն տարածաշրջանում արդեն տեղակայված զորքերին պայթուցիկ զինամթերքի ոչնչացման, կապի պահպանման հարցում, ինչպես նաև կտրամադրեն այլ տեսակի աջակցություն:

Հոկտեմբերի 31-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն ներկայումս չի ծրագրում անմիջականորեն մասնակցել ռազմական գործողություններին պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։

3456 | 0
Facebook