Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանի մետրոպոլիտենը վտանգավոր իրավիճակում է»․ Գևորգ Ստեփանյան

20:54, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2023 թ.
«Երևանի մետրոպոլիտենը վտանգավոր իրավիճակում է»․ Գևորգ Ստեփանյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի մետրոպոլիտենը շատ վտանգավոր իրավիճակում է: Արդեն 6-7 ամիս է՝ ինչ չեն կարողանում կառավարությունից ստանալ ֆինանսավորում։ Խոսքը գնում է մետրոյի ռելսերի փոփոխման մասին, որի գումարը կազմում է մոտ 600 միլիոն դրամ։
     Սրանց համար առաջնային է Snoop Dog-ին միլիոնավոր դոլարներ շտապ փոխանցել, կամ 87 մլն ծախսել «երդմնակալության» վրա, քան հազարավոր քաղաքացիների կյանքերի հետ խաղ անելը։
     Երևանի 9%-ոց «քաղաքապետի» ու կառավառության վերաբերմունքը գնահատեք ինքներդ»։

6642 | 0
Facebook