Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին հայտնել է, որ ցամաքային ուժերի զինվորներն ուղիղ բախման մեջ են մտել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ: «Մենք շարժվում ենք ցամաքով, հայտնաբերում զինյալներին ու հարձակվում օդից։ Առաջխաղացումն իրականացվում է օպերատիվ պլանների համապատասխան և իրավիճակի մշտական գնահատմամբ։ Հարձակողական գործունեությունը կշարունակվի»,- ասել է նա։