Հնդկաստանի հարավում գտնվող Անդհրա-Պրադեշ նահանգում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով 13 մարդ է զոհվել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը։
Վիրավորվել է 60 մարդ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ գնացքը շարունակել է կանգնած մնալ, քանի որ մեքենավարը ժամանակին չի տեսել լուսացույցի կանաչ ազդանշանը և չի սկսել երթևեկությունը։ Դրանից հետո մեկ այլ գնացք է մխրճվել նրա մեջ: Հարվածի հետևանքով ռելսերից դուրս է եկել 3 վագոն։ Նշվում է, որ 4 տուժածների վիճակը գնահատվում է ծանր, և ողբերգության զոհերի թիվը կարող է ավելանալ։