Հոկտեմբերի 28-ին Կարագանդայի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 42-ի, այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ-ը։ Եվս 4 հանքափորների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նշվում է, որ առանձին հատվածներում փլուզումները դժվարացնում են որոնողական աշխատանքների ընթացքը։
Հիշեցնենք՝ վթարի պահին հանքում գտնվել էր 252 հանքափոր, նրանցից 208-ին հաջողվել էր դուրս բերել այնտեղից։