Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 32 հանքափոր

14:13, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2023 թ.
Ղազախստանի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 32 հանքափոր

Կարագանդայի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, այս մասին թելեգրամյան էջում հայտնում է РИА Новости-ն։ Հանքավայրի սեփականատեր Arcelor Mittal Temirtau ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ 18 հանքափորի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ղազախստանի նախագահը կարգադրել է դադարեցնել համագործակցությունը Arcelor Mittal Temirtau-ի հետ։ Նախնական վարկածի համաձայն, վթարի պատճառը մեթան գազի պայթյունն է եղել։ Հարուցվել է քրգործ։

3822 | 0
Facebook