Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Համացանց

2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները

18:30, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ.
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները

Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա» խաղարկությունները: Երկու արշավների շրջանակում Ամերիաբանկն իր հաճախորդների միջև խաղարկեց ընդհանուր 91 նվեր քարտ` մինչև 1.500.000 դրամ արժողությամբ:

«Ի՞նչ ես անում» արշավը բանկի MyAmeria հավելվածի օգտատերերի համար էր, որին մասնակցելու համար անհրաժեշտ էր ամեն ամիս MyAmeria-ով կատարել 5000 դրամ և ավելի գումարի վճարումներ, փոխանցումներ ու վարկի մարումներ և կուտակել պրոմո կոդեր: Խաղարկվում էր մինչև 1.500.000 դրամի 57 հատ նվեր քարտ:

«Նախորդ տարի մենք գործարկեցինք Ամերիաբանկի նոր բջջային հավելվածը` MyAmeria-ն, որը շարունակ կատարելագործել ենք` նոր ու եզակի գործիքակազմ ներդնելով, օրինակ, Հայաստանում առաջին Visa Subscription հնարավորությունը, որի շնորհիվ օգտատերերը կարող են տեսնել այն արտասահմանյան հարթակները, որտեղ վերջին 13 ամսում` որպես վճարման միջոց, կցել են իրենց Visa քարտը, և ապաբաժանորդագրվել: Արդյունքում այն հայկական ամենաշատ ներբեռնվող հավելվածների թվում է: Առաջիկայում ևս Ամերիաբանկի հաճախորդների համար նորություններ ենք ունենալու` «գնիր հիմա, վճարիր հետո» ծառայություն, առևտրային կետերում QR վճարումներ, ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվներից հավելվածի միջոցով գումարի կանխիկացում, MyAmeria հավելվածում այլ բանկի քարտը կցելու, այլ անձի վարկը մարելու հնարավորություն և շատ ավելին»,- ասում է Ամերիաբանկի Թվային բանկինգի ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը:

Երկրորդ` «Անկանխիկը թույն ա» արշավի շրջանակում խաղարկությունն Ամերիաբանկն իրականացնում էր իր բոլոր Visa քարտապանների համար, և մասնակցելու hամար անհրաժեշտ էր ամռան ընթացքում կատարել 3000 ՀՀ դրամ և ավելի գումարի 10 անկանխիկ գործարք: Այդ դեպքում հաճախորդները ստանում էին մինչև 1 միլիոն դրամի 34 նվեր քարտերի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն:

Հավելելենք, որ երկու խաղարկություններին միասին մասնակցել է բանկի ավելի քան 100.000 հաճախորդ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

2321 | 0
Facebook