Ամերիկյան Լյուիսթոնի ոստիկանությունը հայտարարել է, որ զանգվածային հրաձգության մեջ կասկածվող 40-ամյա Ռոբերտ Քարդը նախկինի պես զինված է և վտանգավոր:
Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հայտնել էր, որ Մեն նահանգի իրավապահները ձերբակալել են Լյուիսթոն քաղաքում առնվազն 22 մարդու կյանք խլած զանգվածային հրաձգություն իրականացրած տղամարդուն, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը՝ 40-ամյա Ռոբերտ Քարդը, դեռ ազատության մեջ է, զինված ու վտանգավոր։