Իսրայելի ներկայացրած տեսանյութը չի բացահայտում, թե ով է Գազայի հիվանդանոցի պայթյունի մեղավորը, գրում է The New York Times-ը՝ հիմնվելով սեփական հետաքննության վրա։
Լրագրողները՝ հիմնվելով կադրերի մանրամասն վիզուալ վերլուծության վրա, կարծում են, որ դրանց վրա ցուցադրված հրթիռը, մեծ հավանականությամբ, հիվանդանոցի պայթյունի պատճառ չի հանդիսանում: Թերթի գնահատմամբ՝ հրթիռը պայթել է գետնից մոտ երկու մղոն բարձրության վրա։
Հրապարակման հեղինակները նշում են, որ չեն կարողանում պարզել, թե ով է պայթյունի մեղավորը։