Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեթանյահուն մտադիր է հետաձգել ցամաքային գործողությունը․ #Axios

15:36, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ.
Նեթանյահուն մտադիր է հետաձգել ցամաքային գործողությունը․ #Axios

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է հետաձգել ցամաքային գործողության մեկնարկը Գազայի հատվածում, քանի որ թերահավատորեն է գնահատում զինվորականների ծրագրերը, գրում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Նա փոքր-ինչ թերահավատորեն է վերաբերվում Իսրայելի ռազմական ծրագրերին, և նրան լրացուցիչ ժամանակ է հարկավոր։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է ժամանակ շահել Նեթանյահուի համար, որն անկլավում գործողության անցկացումը հետաձգելու իր պատճառներն ունի։ Բայդենը մտավախություն ունի, որ Գազայի վրա արագ, իմպուլսիվ հարձակումը Իսրայելին կհանգեցնի երկարատև, արյունալի փողոցային պայքարի, որի պատճառով կարող են սպանվել տասնյակ հազարավոր մարդիկ, սակայն ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվի»,- գրում է Axios-ը:

2272 | 0
Facebook