Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արգիշտի 1-ինի ( Ք.ա.786-764թթ) արձանագրությունները Շիրակի մարզում և դրանց բովանդակությունները
Գտնվում են Մարմաշեն և Սպանդարյան գյուղերում
1. Մարմաշեն գյուղից հարավ` ձորի քարափի մի բնական ժայռի վրա, Արգիշտի I արքան թողել է քառատող սեպագիր արձանագրություն, որը պատմական գրականության մեջ հայտնի է «Ղանլիջայի բևեռագիր» անունով.
«Խալդի (աստծո) մեծությամբ Արգիշտին ասում է`
Նվաճեցի (ես) Էրիախի (ցեղի) երկիրը
նվաճեցի Իրդանիունի (քաղաքը) մինչև Իշկիգուլու (երկիրը)»:
Ըստ ուսումնասիրողների` հիշատակվող «Էրիախի (ցեղի) երկիրը» Շիրակի դաշտն է, իսկ «Իրդանիունի (քաղաքը)»` նրա վարչական կենտրոնը` Գյումրին:
2. Սպանդարյան
«Խալդի աստվածն իր զորքով արշավեց Կուլիանի երկիրը և հնազանդեցրեց Արգիշտիի առաջ։ Արգիշտին ասում է՝ ես գրավեցի Կուլիանի երկրի Դուրուբանի քաղաքը»»։