Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Իսրայել այցի ժամանակ հայտարարել է Իսրայելի գործողություններին աջակցելու մասին և կորցրել արաբական աշխարհում վստահությունը, գրում է Reuters-ը։
Մակրոնը նախագահ Իցհակ Հերցոգին ասել է, որ Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Իսրայելի կողքին և հավելել, որ այցի առաջին նպատակը պետք է լինի Գազայի հատվածում պատանդների ազատ արձակումը:
Գործակալության հաղորդմամբ, բացի Իսրայելին համերաշխություն հայտնելուց՝ Մակրոնը ցանկացել է «որքան հնարավոր է օպերատիվ առաջարկներ անել»՝ կանխելու էսկալացիան, ազատելու պատանդներին և երաշխավորելու Իսրայելի անվտանգությունը։