Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ամերիկյան բազաները հարձակման են ենթարկվել

09:42, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ.
Սիրիայում ամերիկյան բազաները հարձակման են ենթարկվել

Անօդաչուներով հարձակման է ենթարկվել Սիրիայի Էլ-Օմար նավթահանքի մոտակայքում տեղակայված ամերիկյան բազան, հաղորդում է Իրանին մոտ կանգնած Al Mayadeen հեռուստաալիքը: Նշվում է, որ բազայի տարածքում մի քանի ուժեղ պայթյուն է որոտացել: Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը պնդում է, որ անօդաչուներով հարձակման է ենթարկվել ևս մեկ բազա Էշ-Շադադիում։ ԱՄՆ-ում տեղեկությունը չեն մեկնաբանել։

3416 | 0
Facebook