Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Իսրայելին խնդրել է հետաձգել Գազայում ցամաքային գործողությունը

10:36, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2023 թ.
ԱՄՆ-ն Իսրայելին խնդրել է հետաձգել Գազայում ցամաքային գործողությունը

ԱՄՆ-ը խնդրել է Իսրայելին հետաձգել Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թերթի զրուցակիցները նշել են, որ հարձակումները կարող են իրականացնել Իրանի կողմից աջակցվող տարածաշրջանային խմբավորումները։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խնդրում է Իսրայելին հետաձգել գործողությունը ոչ միայն անվտանգության նկատառումներից ելնելով. Վաշինգթոնը ցանկանում է ժամանակ շահել պատանդների ազատման շուրջ բանակցությունների և մարդասիրական օգնություն հասցնելու համար։

NYT-ի զրուցակիցները պնդում են, որ գործողությունը հետաձգելու խորհուրդը փոխանցվել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի միջոցով: Նա ամենօրյա շփման մեջ է իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ։

2809 | 0
Facebook