Գազայում ցամաքային գործողությունը կչեղարկվի, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի բոլոր գերիներին և հանձնվի։ Այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը՝ ABC-ի հետ զրույցում։
«Եթե ՀԱՄԱՍ-ը դուրս գա իր թաքստոցից, որում թաքնվում է իսրայելցի խաղաղ բնակիչների հետևում, վերադարձնի մեր գերիներին և հանձնվի, ապա պատերազմը կավարտվի»,- ասել է նա։
Մեկնաբանելով պաղեստինամետ ցույցերը, որոնք անցկացվել են աշխարհի տարբեր երկրներում, նա ասել է, որ մարդիկ պետք է ընտրեն՝ ում են աջակցում։