Երկուշաբթի՝ հոկտեմբերի 23-ին, Ադրբեջանում կմեկնարկեն «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» մարտավարական զորավարժությունները, որոնք կանցկացվեն Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք 2023 զորավարժությունները կսկսվեն վաղը, որոնք կանցկացվեն Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով»,- ասվում է հրապարակման մեջ։
Զորավարժությունները, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 23-ից 25-ը, ներառում են երկու երկրների տարբեր տեսակի զորքերի զգալի քանակության տեխնիկա, հրետանային և ավիացիոն միջոցներ, ինչպես նաև ինժեներական տեխնիկա։