4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովի ափերի մոտ, հաղորդում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մուղլա նահանգում:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են երկու երկրաշարժի մասին, որոնք գրանցվել են մի քանի ժամվա տարբերությամբ։ Առաջինը՝ 3,5 մագնիտուդով, տեղի է ունեցել Մասալլիի շրջանում, երկրորդը՝ 3,3 մագնիտուդով՝ Կասպից ծովում։