Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին

10:36, կիրակի, 22 հոկտեմբերի, 2023 թ.
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին

Լուսադեմին իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին, այս մասին հայտնում է Սիրիայի պետական ​​հեռուստատեսությունը։ Նշվում է, որ Դամասկոսի օդանավակայանի մեկ աշխատակից զոհվել է, ևս մեկը վիրավոր է։ Վնասվել են օդանավակայանների թռիչքուղիները: Կանոնավոր չվերթները տեղափոխվել են Լաթաքիայի օդանավակայան։

3715 | 0
Facebook