Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանը փորձում է արցախցիների մեջ պառակտում մտցնել»․ Հենրիխ Դանիելյան

13:36, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ.
«Փաշինյանը փորձում է արցախցիների մեջ պառակտում մտցնել»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց երեկ տեղի ունեցած միջադեպերին, կոչով դիմել է արցախցիներին․ «Մեզ համար հայտնի է, թե որ շրջանակներն են կազմակերպել ակցիան, իսկ մասնակիցներն ակամայից դարձել են Նիկոլ Փաշինյանի դավադիր ծրագրերի իրականացման գործիք։ Դուք բռնի տեղահանվել եք Արցախից՝ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, ու այսօր նա փորձում է արցախցիների մեջ ևս պառակտիչ, նախկինների-նորերի, սևերի-սպիտակների թեզերն առաջ քաշել, որպեսզի արցախցիների մեջ ևս չլինի միասնականություն»։ Ըստ Դանիելյանի՝ Փաշինյանի համար ժողովրդի միասնականությունը հավասարազոր է իր իշխանության ոչնչացման։

«Փաշինյանը փորձում է արցախցիների մեջ պառակտում մտցնել»․ Հենրիխ Դանիելյան
2094 | 0
Facebook