Վաշինգթոնը չպետք է կրճատի Իսրայելին տրամադրվող օգնությունը հանուն Ուկրաինային աջակցելու՝ հաշվի առնելով այդ երկրների հետ դաշնակցային հարաբերությունների տարբեր աստիճանները։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ամերիկացի սենատոր Դևիդ Վենսը և «Ժառանգություն» հիմնադրամի նախագահ Քևին Ռոբերթսը, որոնք հոդված են գրել The Hill թերթի համար:
Հրապարակման մեջ ասվում է, որ սխալ կլինի դադարեցնել Թել Ավիվին տրամադրվող օգնությունը՝ հանուն Կիևի լրացուցիչ ֆինանսավորման։ Հանրապետականի կարծիքով՝ ԱՄՆ Քոնգրեսը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Իսրայելի իրավիճակին, անհրաժեշտ է առանձին քննարկում և քվեարկություն:
Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ Իսրայելը Վաշինգթոնի պատմական գործընկերն է և նրա առանցքային դաշնակիցը Մերձավոր Արևելքում, իսկ Ուկրաինան նույնիսկ ՆԱՏՕ-ում չէ: Վենսը և Ռոբերթսը ուշադրություն են դարձրել նաև այն հանգամանքին, որ Իսրայելը հարուստ հարևաններ ունի, բայց նրանք չեն պատրաստվում օգնել: Ամբողջ հույսը ԱՄՆ-ն է։
«Իսկ ահա ԵՄ հարուստ երկրները, հատկապես՝ Գերմանիան և Ֆրանսիան, կարող են Ուկրաինային զգալիորեն ավելի շատ օգնություն տրամադրել»,- ասվում է հոդվածում։