Իրանի հարավում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 46 կմ դեպի արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։