Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նա միշտ տականք է եղել»․ Ստաս Նամինը՝ խորթ որդու մասին

14:06, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ.
«Նա միշտ տականք է եղել»․ Ստաս Նամինը՝ խորթ որդու մասին

Ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինը հայտարարել է, որ իր որդեգրած որդին՝ Ռոմանը, ով սպանել է իր զոքանչին և հարազատ որդուն, «միշտ տականք է եղել»: «Газета»-ի հետ զրույցում երաժիշտն ասել է, որ երկար տարիներ չի շփվել նրա հետ և երբեք նրան հարազատ չի համարել։ «Ես հենց նոր իմացա այդ մասին, սա սարսափելի ողբերգություն է: Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա իմ նախկին կնոջ՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Նա միշտ եղել է տականք ու ստոր մարդ։ Ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ։ Նա երբեք իմ հարազատը չի եղել»,- ասել է Նամինը։

7104 | 0
Facebook