Այլ երկրների կողմից Իսրայելի աջակցությունը կարող է հանգեցնել հակամարտությանը նոր խաղացողների ներգրավմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Բաղերին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցում։
«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը, այլ պետությունների կողմից նրա ուղղակի աջակցությունը բարդացնում են իրավիճակը և կարող են հանգեցնել նոր խաղացողների ասպարեզ դուրս գալուն»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բավականին բարձր է ռիսկը, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է վերաճել համատարածաշրջանային հակամարտության։