Եվրոպայում լարվածությունն աճում է Գազայի իրավիճակի պատճառով, գրում է Euronews-ը։ Ֆրանսիայում խափանվել է օդանավակայանների աշխատանքը, Գերմանիայում սինագոգի վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել։ Ֆրանսիայում խախտվել է օդային հաղորդակցությունն այն բանից հետո, երբ Թուլուզում, Բորդոյում և Լիոնում պայթյունների մասին նախազգուշացումներ են ստացվել։ Ֆրանսիայում, որը դեռ ցնցված է օրեր առաջ իսլամիստի կողմից ուսուցչի սպանությունից, վերջին շաբաթվա ընթացքում մոտ 200 մարդ է ձերբակալվել հակասեմական գործողությունների համար:
Գերմանիան, Իտալիան, Բելգիան և Ֆրանսիան խստացրել են անվտանգության միջոցառումները: Կեղծ սպառնալիքներ են հնչում տարբեր քաղաքներում․ ստիպում են տարհանել հանրային վայրերը։