Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Միջազգային

Վրաստանի իշխող կուսակցությունը «հրաժարվել է նախագահից»

21:48, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ.
Վրաստանի իշխող կուսակցությունը «հրաժարվել է նախագահից»

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այլևս Սալոմե Զուրաբիշվիլիին չի համարում իր երկրի նախագահ, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն ասել է, որ Զուրաբիշվիլին այսօրվանից ոչ թե Վրաստանի, այլ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահն է։

Այսօր ժամեր առաջ Վրաստանի խորհրդարանը չկարողացավ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անել իմպիչմենտի միջոցով:

Իմպիչմենտին աջակցել է 86 պատգամավոր, մեկ պատգամավոր դեմ է քվեարկել: Նախագահը կհամարվեր պաշտոնանկ արված, եթե այս որոշմանն աջակցեր խորհրդարանի ամբողջական կազմի առնվազն երկու երրորդը, այսինքն՝ 100 պատգամավոր: «Վրացական երազանքը» և նրա աջակիցներն ներկայում ունեն 89 մանդատ։

Ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի նիստը բոյկոտելու մասին։

«Վրացական երազանք»-ը Սահմանադրության խախտման հիմքով նախագահի իմպիչմենտի ընթացակարգ է նախաձեռնել այն բանից հետո, երբ Զուրաբիշվիլին առանց կառավարության թույլտվության այցելել է եվրոպական մայրաքաղաքներ։

Հարցն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որը հաստատել է նախագահի կողմից Սահմանադրության խախտումը։

4021 | 1
Facebook