Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

«Տասը րոպե նա խոսում էր բացառապես իր աթոռի մասին». Արծվիկ Մինասյան

13:42, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ.
«Տասը րոպե նա խոսում էր բացառապես իր աթոռի մասին». Արծվիկ Մինասյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման վերաբերյալ դատական նիստը: Դատարանի բակում Լևոն Քոչարյանի աջակիցներն են՝ ընկերները, պատգամավորներ, հասարակական գործիչներ: Քիչ առաջ լրագրողների հարցերին է պատասխանել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթին. «Ելույթի առաջին տասը րոպեն ինչի՞ մասին էր, բացառապես իր աթոռի, իր իշխանության պաշտպանության մասին... ի՞նչ ժողովրդավարություն: Նա անգամ չի էլ խորշում, չի էլ գիտակցում կամ գիտակցելով հանդերձ՝ չի հասկանում, որ հայ ժողովրդի արժանապատվությունն այդ աստիճանի վիրավորող, վտանգող վարքագծով աշխարհին ծիծաղել է տալիս ու արհամարհանքի բերում մեր պետականությունը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

«Տասը րոպե նա խոսում էր բացառապես իր աթոռի մասին». Արծվիկ Մինասյան
4441 | 1
Facebook