Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը մտադիր է Կոնգրեսից 100 մլրդ դոլարի օգնություն խնդրել Իսրայելի և Ուկրաինայի համար

11:00, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ.
Բայդենը մտադիր է Կոնգրեսից 100 մլրդ դոլարի օգնություն խնդրել Իսրայելի և Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Կոնգրեսից 100 մլրդ դոլարի չափով պաշտպանական օգնություն խնդրել Իսրայելի և Ուկրաինայի համար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Պարբերականը նշում է, որ Բայդենը խոստացել է աջակցել Իսրայելին՝ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից իրականացված հարձակումից հետո: Իսրայելին օգնությունը երկկուսակցական լայն աջակցություն է վայելում ԱՄՆ Կոնգրեսում։ Ուկրաինային օգնությունը, սակայն, պահանջում է Ներկայացուցիչների պալատում հանրապետականների հավանությունը։ Մի խումբ օրենսդիրներ, որոնք աջակցում են Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելուն, այս ամսվա սկզբին խորհուրդ են տվել, որ վարչակազմը Իսրայելի և Ուկրաինայի համար համատեղ օգնության փաթեթ առաջարկի։

2953 | 0
Facebook