Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչի՞ կարող է հանգեցնել Բայդենի այցը Իսրայել՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծումից հետո․ #AlJazeera

10:43, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ.
Ինչի՞ կարող է հանգեցնել Բայդենի այցը Իսրայել՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծումից հետո․ #AlJazeera

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր վայրէջք կկատարի Իսրայելում: Իսրայելի հարձակումը հիվանդանոցի վրա արդեն դիվանագիտական հետևանքներ է ունեցել Բայդենի համար։ Հորդանանը, որը նույնպես պետք է հյուրընկալեր Բայդենին, չեղյալ է հայտարարել հանդիպումները: ԱՄՆ նախագահը X սոցցանցի իր գրառման մեջ նշել է, որ «վրդովված և խորապես վշտացած է» հիվանդանոցի վրա հարձակման կապակցությամբ, սակայն չի քննադատել Իսրայելին։
     Այսպիսով, ինչի՞ կարող է հանգեցնել Բայդենի այցը Իսրայել։ Ավելի քան 3000 պաղեստինցիներ, որոնց մեկ երրորդը երեխաներ են, զոհվել են հոկտեմբերի 7-ից սկսված պատերազմի հետևանքով, գրում է Al Jazeera-ն:
     ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը սպառիչ տեղեկություն կստանա Իսրայելի ռազմական նպատակների և ռազմավարության մասին։ Բայց հարց է՝ արդյոք ԱՄՆ-ն կվերանայի իր դիրքորոշումը՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծման կործանարար արշավի վերաբերյալ միջազգային վրդովմունքի ֆոնին:
     ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ այցի ծրագիրն այն է, որ Գազայում քաղաքացիական անձանց մարդասիրական օգնության ստացումն ապահովվի այնպես, որ դա օգուտ չտա ՀԱՄԱՍ-ին: Արդյոք Բայդենը կկարողանա օգնել Գազայում 2,3 միլիոն պաղեստինցիներին։
     Բայդենը մինչ այժմ Իսրայելին ուղղակիորեն չի հորդորել զսպվածություն ցուցաբերել կամ դադարեցնել ռմբակոծությունները, թեպետ զգուշացրել է Իսրայելին Գազայի օկուպացիան շարունակելու մասին: Իսրայելի բարձրաստիճան ռազմական ներկայացուցիչ Դանիել Հագարին երեքշաբթի լրագրողներին ասել է, որ ապագայում Գազան կդառնա «գլոբալ խնդիր»։

2763 | 0
Facebook