Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.

Հետաքրքիր է

Ինչպիսի տեսք ունի վերականգնած Մայրավանքն այսօր

23:12, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ.
Ինչպիսի տեսք ունի վերականգնած Մայրավանքն այսօր

Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակա բլրի վրա է գտնվում միջնադարյան նշանավոր վանքերից մեկը՝ Մայրավանքը։ Վանքի ստեղծման պատմությունը սկսվում է 7-րդ դարից, երբ այստեղ հաստատվել է Հովհան Մայրավանեցին, որը հայտնի էր որպես քաղկեդոնականության կողմնակից և հակընդդեմ էր Հայ Առաքելական եկեղեցուն։
     Հայ Առաքելական եկեղեցուն ընդդիմացած Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով հայ եկեղեցականները Մայրավանքը սկսեցին անվանել «Մայրագոմ», իսկ Հովհանին՝ «Մայրագոմեցի»:
     Մայրավանքի միակ եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 13-րդ դարում։
     Մայրավանքը՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է կառավարության հաստատած, Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և սեփականության իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։ Մինչև վերջերս Մայրավանքը ներառված էր առաջիկա վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում՝ պահպանվածության առումով առավել վտանգված և հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգի ծրագրով 2009 և 2011 թվականներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում։
     2019 թվականի սեպտեմբերից սկսվել է Եկեղեցու և տարածքի ամբողջական վերականգնման աշխատանքները, որը տևեց շուրջ 4 տարի։
     2023 թ. հուլիսի 22-ին եկեղեցին վերաօծվեց։

Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
Մայրավանք
| | |
5125 | 0
Facebook