Իսրայելը ցամաքային օպերացիա չի սկսի Գազայում մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի ավարտը, գրում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Գրեթե բացառված է, որ Իսրայելը ցամաքային զորքեր գործի կդնի Բայդենի այցի ժամանակ»,- ասվում է թերթի հրապարակման մեջ։
Ակնկալվում է, որ Բայդենը կայցելի Իսրայել հոկտեմբերի 18-ին։ Մինչ այդ The New York Times թերթը հայտնել է, որ Բայդենի այցն Իսրայել Սպիտակ տան առջև մեծ խնդիրներ է դնում քաղաքականության և անվտանգության տեսանկյունից։