Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան մտադիր է մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գաղափար առաջարկել». Հաքան Ֆիդան

15:30, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ.
«Թուրքիան մտադիր է մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գաղափար առաջարկել». Հաքան Ֆիդան

Թուրքիան նախատեսում է Իսլամական համագործակցության կազմակերպության մասնակիցներին առաջարկել դիտարկել Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորմանը մասնակցելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք դեռ չենք քննարկել բուն համակարգը և երաշխիքների բնույթը, սակայն այդ գաղափարը ներկայացնում ենք որպես կարգավորման հիմնական տարբերակ։ Մենք առաջարկում ենք, որ տարածաշրջանի որոշ երկրներ Պաղեստինի համար երաշխավոր դառնան։ Դրան պատրաստ է նաև Թուրքիան։ Իսրայելի համար երաշխավոր կդառնան մյուս երկրները։ Այդ պետությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն կարգավորման պայմանների կատարման համար»,- նրա խոսքը մեջբերում է Sözcü թերթը։

3311 | 0
Facebook