ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջո Բայդենը, հաղորդում է ABC News-ը։ Բլինքենի խոսքով՝ Բայդենն աջակցություն կցուցաբերի Իսրայելին։
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և այլ պաշտոնյաների հետ։ Այցի ժամանակ Բայդենը «կլսի, թե ինչպես է Իսրայելը վարելու գործողությունը, որպեսզի նվազագույնի հասցնի քաղաքացիական զոհերի թիվն ու ապահովի մարդասիրական օգնությունը»։