Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ մնացել է ընդամենը 24 ժամ մինչև «իսկական աղետը» հարվածի Գազայի հատվածին, որտեղ ջուրը, էլեկտրաէներգիան և վառելիքն սպառվում են:
ԱՀԿ-ի Արևելյան Միջերկրականի տարածաշրջանային տնօրեն Ահմեդ Ալ-Մանդհարին ասել է, որ Գազայի հատվածը պետք է հնարավորություն ստանա ընդունել օգնության շարասյունները, որոնք ներկայում արգելափակված են Եգիպտոսի հետ Ռաֆահ սահմանային անցակետում:
«Եթե օգնությունը ժամանակին չհասնի, բժիշկներն ստիպված կլինեն «մահվան վկայականներ պատրաստել իրենց հիվանդների համար»,- ասել է նա Agence France-Presse-ին: