Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է ոչնչացվի, սակայն Պաղեստին պետությունը պետք է գոյություն ունենա: Այս մասին CBS News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «ՀԱՄԱՍ-ի զինյալները խղճուկ վախկոտներ են, որոնք թաքնվում են խաղաղ բնակիչների հետևում։ Տարածաշրջանում Իսրայելի գործողություններն արդարացված են։ Իսրայելը հետապնդում է մի խումբ մարդկանց, որոնք մասնակցել են բարբարոսության, որն ունի նույն հետևանքները, ինչ Հոլոքոստը։ ՑԱԽԱԼ-ը կհետևի պատերազմի կանոններին, իսկ Գազայի հատվածի անմեղ բնակիչները հասանելիություն կստանան անհրաժեշտ դեղամիջոցներին, սննդին և ջրին: ԱՄՆ-ը զորքեր չի ուղարկի, քանի որ Իսրայելն ունի աշխարհի լավագույն բանակներից մեկը»,- ասել է Բայդենը։