Իսրայելը ծանուցել է ԱՄՆ-ին, որ Գազայի հատվածի հարավային հատվածում կվերականգնվի ջրամատակարարումը։ Դա արվում է, որպեսզի անկլավի բնակիչներին համոզի` մաքրել հյուսիսային հատվածը և շարժվել դեպի Եգիպտոսի սահման։
Էներգետիկայի և ազգային ենթակառուցվածքների նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Գազա տանող ջրատարների բացման որոշումը համաձայնեցրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։