Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում պատանդ է պահում ավելի քան 120 խաղաղ բնակիչների։
Ավելի վաղ տարբեր աղբյուրներ հայտնել էին, որ մոտ 150 իսրայելցի կարող է գերության մեջ լինել․ ստույգ տեղեկություն չկար, թե նրանցից քանիսն են խաղաղ բնակիչներ, քանիսը՝ զինվորականներ։