Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գազայի առողջապահական համակարգը փլուզման եզրին է». Գուտերեշ

23:48, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ.
«Գազայի առողջապահական համակարգը փլուզման եզրին է». Գուտերեշ

Գազայի հատվածի առողջապահական համակարգը գտնվում է փլուզման եզրին, լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
     «Առողջապահական համակարգը գտնվում է փլուզման եզրին: Դիահերձարանները գերբեռնված են, 11 բուժաշխատող է զոհվել իրենց պարտականությունները կատարելիս: Վերջին մի քանի օրվա ընթացքում 34 հարձակում է եղել առողջապահական հաստատությունների վրա»,- ասել է Գուտերեշը:
     Նրա խոսքով՝ Գազայի հատվածի հարավային հիվանդանոցները գերծանրաբեռնված են և չեն կարողանա տեղավորել հյուսիսից հազարավոր հիվանդների, իսկ 1 միլիոն մարդու տեղաշարժը դեպի հարավ չափազանց վտանգավոր է, իսկ որոշ դեպքերում՝ անհնար։

3220 | 0
Facebook