Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) 24 ժամ է տվել Պաղեստինին՝ Գազայի միլիոնավոր բնակիչների տարհանման համար։ Մարդկանց կոչ են արել շտապ տարհանվել հարավային շրջաններ՝ իրենց իսկ անվտանգության համար։ Խաղաղ բնակիչներին նաև խնդրել են չմոտենալ Իսրայելի հետ սահմանին։ ՑԱԽԱԼ-ը նշել է, որ Գազայի բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տները՝ միայն ծանուցումից հետո։