Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

5000-ամյա թուրը՝ Մխիթարյան Միաբանության ցուցասրահում

23:36, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ.
5000-ամյա թուրը՝ Մխիթարյան Միաբանության ցուցասրահում

Տարիներ առաջ, երբ Վենետիկի համալսարանի պորֆեսոր, հնագետ Վիկտորիա Դալ Արմելլինան շրջում էր Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյանների միաբանության վանքի ընդարձակ ցուցասրահներում, ուշադրություն դարձրեց միջնադարյան բաժնում ցուցադրվող մի թրի վրա, որը ներկայացված էր` որպես միջնադարյան ցուցանմուշ։ Դալ Արմելլինան համոզված էր, որ ցուցադրվող թուրն ավելի հին է, քան ներկայացվում է, քանի որ իր գործունեության ընթացքում արդեն հասցրել էր ուսումնասիրել նմանատիպ զենքի տեսակներ։ Թուրն, իսկապես, նման է աշխարհի հնագույնը համարվող այն թրերին, որոնք հայտնաբերվել է ժամանակակից Թուրքիայի տարածքից՝ մասնավորապես Արսլանթեփե անունը կրող հուշարձանից, որտեղ հնագիտական պեղումներ են իրականացվել։ Արսլանթեփեն Խեթական մշակույթի կարևորագույն կենտրոններից է եղել, այն բնակեցվել է նաև հռոմեացիների կողմից մինչև 5-6-րդ դարեր, ինչպես նաև օգտագործվել է բյուզանդացիների կողմից` որպես նեկրոպոլիս։
     Հաջորդած ուսումնասիրությունները հաստատեցին, որ թուրն իսկապես շատ հին է և թվագրվում է մ․թ․ա․4000 թվականի վերջ - 3000 թվականի սկզբով։
     Մասնագետներին հատկապես հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է այս հնագույն թուրը հայտնվել Մխիթարյանների մոտ և ի՞նչ կապ ունի հայ վանականների հետ։ Այս հարցը հնարավոր եղավ որոշակիորեն պարզաբանել վանքի թանգարանի արխիվն ուսումնասիրելուց հետո։ Համաձայն փաստաթղթերի, թուրը Վենետիկ է բերել արվեստի գործերի վաճառական Երվանդ Խորաջանյանը 1800-ական թվականների կեսերին։ Այլ իրերի հետ թուրը հայտնաբերվել է Կավակ անունով վայրից։
     Թուրը պատրաստված է բրոնզից և անագից, որը շատ էր օգտագործվում մինչև Բրոնզե դարի ժամանակշրջան։ Նմանատիպ թրեր տարածված էին Եփրատի վերին հոսանքի և Սև ծովի հարավային ափերի միջև։ Ի Տարբերություն Արսլանթեփեի նմանատիպ թրերի, այս թուրը զարդանախշեր և նշանագրեր չունի, ինչը նշանակում է, որ թուրը կիրառել են իր նշանակությամբ։ Կա ենթադրություն նաև, որ այն` որպես ուղեկցող նյութ, տեղադրվել է դամբարանում թաղման ժամանակ։
     Թրի ամբողջական պատմությունը դեռևս անհայտ է, մասնագետները հույս ունեն, որ մի հնարավոր կլինի բացահայտել ցուցանմուշի հեռավոր անցյալը։

5000-ամյա թուրը՝ Մխիթարյան Միաբանության ցուցասրահում
5000-ամյա թուրը՝ Մխիթարյան Միաբանության ցուցասրահում
5000-ամյա թուրը՝ Մխիթարյան Միաբանության ցուցասրահում
5000-ամյա թուրը՝ Մխիթարյան Միաբանության ցուցասրահում
5000-ամյա թուրը՝ Մխիթարյան Միաբանության ցուցասրահում
5000-ամյա թուրը՝ Մխիթարյան Միաբանության ցուցասրահում
4149 | 1
Facebook