Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում հրթիռ է ընկել հյուրանոցի վրա, հայտնում է Haaretz-ը։
Երեքշաբթի օրը Աշկելոնում մի քանի անգամ հնչել են հրթիռային տագնապի ազդանշաններ։ «Ալ-Քասամ» բրիգադները (Համասի ռազմական թևը) ավելի վաղ սպառնացել էին հրթիռակոծել քաղաքի վրա ժամը 17.00-ին, ինչպես նաև կոչ էին արել բնակչությանը տարհանվել:
«Հրթիռը խոցել է Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքի «Ռեգինա» հյուրանոցը»,- ասվում է զեկույցում: