ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X սոցցանցի իր միկրոբլոգից հեռացրել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի մասին կոչը, գրում է New York Post-ը։ «Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մենք լրացուցիչ զրույց ունեցանք Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման վերաբերյալ։ Ես կոչ եմ արել Թուրքիային հասնել հրադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակմանը»,- ասվում էր գրառման մեջ։
Թերթը նշում է, որ գրառումը ջնջելու պատճառը սոցցանցերում բուռն արձագանքն է եղել։ Բլինքենի քննադատներն ասում են, որ դեռ վաղ է խոսել իսրայելցիների զանգվածային սպանություններից հետո կրակի դադարեցման մասին: