ՄԱԿ-ում իրանական պատվիրակությունը հերքել է Թեհրանի մասնակցությունը Իսրայելի վրա ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման պլանավորմանը կամ իրականացմանը, հաղորդում է Reuters-ը։ «Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, բայց մասնակից չենք պաղեստինյան պատասխանին, քանի որ այդ որոշումը կայացնում է միայն ինքը՝ Պաղեստինը»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։
Նախօրեին The Wall Street Journal-ը, հղում կատարելով ՀԱՄԱՍ-ին և «Հըզբոլլահ»-ին, գրել էր, որ Իրանի անվտանգության ծառայությունները պաղեստինցի զինյալներին օգնել են հարձակում ծրագրել Իսրայելի վրա։