Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Երկար տարիների խաբեության մանրակրկիտ արշավը թույլ տվեց ՀԱՄԱՍ-ին անակնկալի բերել Իսրայելին. #Reuters

18:06, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2023 թ.
Երկար տարիների խաբեության մանրակրկիտ արշավը թույլ տվեց ՀԱՄԱՍ-ին անակնկալի բերել Իսրայելին. #Reuters

Երկար տարիների խաբեության մանրակրկիտ արշավը թույլ տվեց ՀԱՄԱՍ խմբավորմանն անակնկալի բերել Իսրայելին իր հարձակմամբ: Ինչպես Reuters-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրը, ահաբեկչական կազմակերպությունն Իսրայելին ստիպել է մտածել, որ զինված հակամարտություն չի ցանկանում, և որ նրան կարելի է հանգստացնել տնտեսական խթաններով՝ հարաբերական անդորրը պահպանելու համար:

ՀԱՄԱՍ-ը փորձել է համոզել Իսրայելին, որ շահագրգռված չեն՝ նոր պատերազմ սանձազերծելու հարցում։ Իսրայելի անվտանգության ծառայությունների աղբյուրը խոստովանել է, որ Իսրայելի անվտանգության ծառայությունները խաբվել են ՀԱՄԱՍ-ի կողմից:

ՀԱՄԱՍ-ի շատ առաջնորդներ տեղյակ չեն եղել այդ ծրագրերի մասին, 7 գրոհայինների մարզումների ժամանակ չեն կասկածել զորավարժությունների ճշգրիտ նպատակի մասին, հավելել է աղբյուրը:

Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Յակով Ամիդրորը Reuters գործակալությանը հայտնել է, որ որոշ երկրներ հավատացել են այդ ստին՝ Երուսաղեմին հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ը «մեծ պատասխանատվություն է ցուցաբերում»։

5549 | 0
Facebook